Ինչպե՞ս երկարացնել կյանքը. հեշտ միջոց է բացահայտվել

Ինչպե՞ս երկարացնել կյանքը. հեշտ միջոց է բացահայտվել

Հուլիսի 12, 2021 51

Կյանքը երկարացնելու հեշտ միջոց կարող են լինել ամենօրյա երկար զբոսանքները:Այս եզրակացությանն են հանգել Սրտաբանական ամերիկյան ասոցիացիայի փորձագետները, ովքեր իրենց զեկույցը ներկայացրել էին EPI Lifestyle 2021 համաժողովում:

ետազոտողները գնահատել են 10 րոպե կամ ավելի երկար ժամանակով շարունակական քայլելու,աստիճաններով բարձրանալու կամ առօրյա գործողություններով, տնային աշխատանքով զբաղվելու ազդեցությունը 60 տարեկանից բարձր 16 732 կանանց վրա: Հետազոտության մասնակիցները, ովքեր ֆիզիկապես ավելի ակտիվ են եղել, ավելի երկար են ապրել։ Արդյունավետ է համարվել ավելի քան 4500 քայլը: Նրանց մոտ, ովքեր օրական ավելի քան 2000 քայլ են արել, մահացության 32 տոկոսի նվազում են արձանագրել:

Քանի որ ուսումնասիրության բոլոր մասնակիցները տարեցներ էին և հիմնականում՝ սպիտակամորթ, գիտնականներն անհրաժեշտ են համարել լրացուցիչ հետազոտությունների անցկացումը՝ պարզելու, թե արդյո՞ք ստացված արդյունքները վերաբերում են տղամարդկանց, երիտասարդ կանանց և տարբեր ռասայական և էթնիկ ծագում ունեցող մարդկանց:

Rate this item
(0 votes)

ԼՐԱՀՈՍ