Զիդանը դեմ է, որ Բեյլը վերադառնա Ռեալ

Զիդանը դեմ է, որ Բեյլը վերադառնա Ռեալ

Մարտի 07, 2021 97

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հետաքրքրված չէ Գարեթ Բեյլին վերադարձնելու տարբերակով:

Defensa Central-ը վստահեցնում է, որ անկախ այն բանից, որ 31-ամյա հարձակվողը կավարտի մրցաշրջանը «Տոտենհեմում», Զիդանը չի ցանկանում նրան տեսնել «Ռեալի» կազմում: Չնայած՝ Բեյլը վերջին շրջանում բավականին հաջող ելույթներ է ունենում, ֆրանսիացի մասնագետը կտրականապես դեմ է նրա ներկայությունը կարող է բացասաբար ազդել հանդերձարանում տիրող մթնոլորտի վրա:

Բեյլը 2020/21 մրցաշրջանի համար է վարձավճարով տրամադրվել «Տոտենհեմին»: ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Բեյլը 10 հանդիպման է մասնակցում, որոնցում դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Rate this item
(0 votes)

ԼՐԱՀՈՍ